...
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ ուժգին հարված և այլն։
Խաղաղ ժամանակ առավել հաճախ հանդիպում են կենցաղային պայմաններում` սառը զենքով ստացած վնասվածքները։ Ավելի հաճախ վնասվում է սրտի ձախ փորոքը, ավելի քիչ դեպքերում՝ աջ փորոքը։ Մինչհիվանդանոցային փուլում մահացությունը մինչև 40% է, հիվանդանոցային փուլում՝ մինչև 25%։ Մահացության վրա էականորեն ազդում են թե մինչհիվանդանոցային, թե հիվանդանոցային փուլերում կազմակերպվող գրագետ, ճիշտ և ժամանակին ցուցաբերած բուժօգնությունը։ Սրտի վնասվածքի անմիջական բարդություն են համարվում ծավալուն արյունահոսությունը, սրտի տամպոնադան, սրտի հաղորդչական համակարգի վնասվածքի հետևանքով՝ կծկման խանգարումները։ Տամպոնադան կարճ ժամանակում վնասվածքի հետևանքով սրտապարկում արյան մեծ ծավալի կուտակումն է, որը ճնշում է սրտին` թուլացնելով նրա աշխատանքը, սեղմում է սիներակներին, թոքային երակներին՝ նվազեցնելով դեպի սիրտ հետհոսքը, առաջացնում է կարդիոմիոցիտների վնասում, ինչը հանգեցնում է սրտի կանգի։
Սրտապարկից արյան անցումը պլևրալ խոռոչ կարող է հանգեցնել ծավալուն արյունահոսության, ինչը մահվան պատճառ կլինի։
Սովորաբար, նման պացիենտները բուժհաստատություն են տեղափոխվում շտապ կարգով՝ գտնվելով ծանր, երբեմն անգիտակից վիճակում։ Բաց վնասվածքների ժամանակ սրտի վնասվածքի մասին կարելի է մտածել՝ հաշվի առնելով վնասվածքի տեղակայումը, առկա կլինիկական դրսևորումները, ըստ հնարավորության՝ իրականացված գործիքային հետազոտությունների տվյալները։ Երբեմն հանդիպում են նաև փակ վնասվածքի հետևանքով սրտամկանի պատռվածքներ, որոնք հանգեցնում են սրտի տամպոնադայի, ինչը պահանջում է անհետաձգելի վիրահատական միջամտություն։
Սրտի վնասվածքի մասին պետք է մտածել, եթե վնասվածքը գտնվում է սրտի ենթադրյալ սահմանների ուղղությամբ, եթե առկա է Բեկի համախտանիշը (հիպոտենզիա, սրտի տոների խլացում, պարանոցային երակների արտափքում), ԷՍԳ֊ շեղումներ, Էխո֊ՍԳ֊ փոփոխություններ, ըստ կատարված գործիքային հետազոտությունների նկարագրվել է հեմոպերիկարդ, հեմոթորաքս։ Սրտի վնասվածքի դեպքում, համադրելով առկա տվյալները, հնարավոր տամպոնադայի կամ արյունահոսության առկայությունը, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վիրաբուժական միջամտության նպատակով։ Ըստ անհարաժեշտության, պետք է իրականացնել արյան պլազմայի, էրիթրոցիտար զանգվածի, ֆիզիոլոգիական հեղուկների ներարկում, անցում կատարել թոքերի արհեստական շնչառության և անհետաձգելի կարգով իրականացնել թորակոտոմիա՝ վնասվածքը հայտնաբերելու և կյանքին սպառնացող բարդությունը վերացնելու նպատակով։ Բուժումը միայն և միայն վիրահատական է։ Վիրահատական առավել հարմար մուտքը առաջակողմնային թորակոտոմիան է` 4֊5֊-րդ միջկողային տարածությամբ, որն ապահովում է առավել հասանելիություն սրտին։
Սրտի վնասվածքը հայտնաբերվում է պերիակարդը հատելուց հետո, կողմնորոշիչ կարող է լինել արյան շիթային արտահոսքը։
Մինչև վնասվածքի կարումն անհրաժեշտ է վնասվածքը փակել մատով, խոշոր վնասվածքի դեպքում հնարավոր է կիրառել նաև Ֆոլիի կաթետեր։ Վերականգնման համար օգտագործվում է ատրավմատիկ ասեղի վրա մոնոֆիլամենտ թելեր՝ դնելով П-աձև կարեր։ Երբեմն կարիք է լինում կար֊կապի մեջ վերցնել պերիկարդը, հարսրտային ճարպաբջջանքը։ Վիրահատական գործընթացին զուգահեռ պետք է կատարվեն նաև անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, տրասֆուզիոն, ինֆուզիոն թերապիա։
Սրտի կանգի դեպքում անհրաժեշտ է իրականացնել սրտի ուղղակի մերսում։
Բուն վնասվածքը վերականգնելուց հետո անհրաժեշտ է կատարել պլևրալ խոռոչի մանրակրկիտ ռևիզիա՝ այլ օրգանների վնասվածքները հայտնաբերելու, վերականգնելու նպատակով։ Հիվանդը վիրահատարանից տեղափոխվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով, վիրաբուժական շարունակական ակտիվ հսկողությամբ։
Սովորաբար, նման դեպքերում, կրծքային վիրաբույժը պացիենտին զննում է արդեն վիրահատարանում։ Վիրահատական մուտքի տեսանկյունից հակասությունները շատ են, կարծում եմ պետք է ընտրել անհատական՝ յուրաքանչյուր դեպքի հետ կապված։ Պետք է չցուցաբերել ավելորդ ակտիվություն ու լարվածություն ստեղծել, ինչը համարում եմ թանկարժեք ժամանակի անիմաստ վատնում։
Պետք է կենտրոնանալ ռևիզիայի վրա ու ժամանակին հայտնաբերել վնասվածքը, վերականգնել այս կամ այն օրգանը, դադարեցնել արյունահոսությունը։ Կյանքին անմիջապես սպառնացող խնդիրը լուծելուց հետո անհրաժեշտ է փուլային ու գրագետ ձևով ավարտել վիրահատությունը։
«Արմենիա» ՀԲԿ-֊ն հագեցված է անհրաժեշտ ժամանակակից գործիքակազով, բուժանձնակազմը պատրաստ է շուրջօրյա ռեժիմով հոգ տանելու բոլորիդ առողջության մասին։





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն